Լարիսա Ալավերդյան. Եթե “Ժառանգությունը’’ գա իշխանության, ես դարձյալ կլինեմ ընդդիմություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2013 13:00

“Ես մերժում եմ  ԱԺ  նախագահի  կողմից  առաջարկած խորամանակ  քայլերը: Հստակ է, որ այս  տարի  մենք  ունենք  ավելի  պատրաստակամ,  ավելի թափանցիկ բանակցություններ, սակայն  կարծում եմ,   որ Րաֆֆի Հոնհաննիսյանը մերժելու է  պայմանավորվածությունների  ճանապարհը”,- ասաց Լարիսա Ալավերդյանը`  պատասխանելով “ Անկախի“ այն  հարցին, թե ինչպես  կվերաբերվի” Ժառանգության “ առաջնորդը  ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Սահմանադրական  բարեփոխումների  հանձնաժողովը  Ր.Հովհաննիսյանին «տալու » առաջարկին:

Լ.Ալավերդյանը ընդդիմությանը  մեղադրող իշխանությանը համարում է ժողովրդավարության իրական իմաստը  չհասկացող ուժ, ում պարզապես  բախտ է  վիճակվել հայտնվել ապահով ու  բարեկեցիկ վայրում: Տիկին Ալավերդյանը հավելեց  նաև, որ Ր.Հովհաննիսյանը ճիշտ  կվարվի, եթե  իր  շուրջը  համախմբի սեփական  գաղափարները հանրությանը հստակ  ներկայացնելու  կարող  ակտիվ ու ազնիվ մտավորականությանը:

“Այսօր հույսը  պետք է  կապել նաև հարթակում  Րաֆֆու կողքին կանգնած ուժերի հետ և նրանց  հետ հետևողականորեն  գնալ  նոր  ճանապարհով, հարկավոր է  դասեր  քաղել անցյալից: Հույս ունեմ, որ իշխանությունն  իր  մեջ ուժ կգտնի ընդառաջելու ընդդիմության պահանջներին”, -ասաց Լ.Ալավերդյանը:

“Անկախի “ հաջորդ հարցին, թե  ինչ ակնկալիքներ ունի Սարգսյան-Պուտին առաջիկա հանդիպումից, տիկին Ալավերդյանը պատասխանեց.“Էլի  մենք  մնում ենք  փոքր ընկերոջ կարգավիճակում, որքան մեր երկրում շարունակվի  պահպանվել վստահության  դեֆիցիտը, ու  մենք  համարվենք  ոչ  լեգիտիմ իշխանություններ ուեցող  երկիր, այնքան  Հայաստանը շարունակվելու է  կառավարվել դրսի  ուժերի կողմից: Ուստի  մենք  պետք է  դառնանք  իրավական  երկիր: Եթե  ունենայինք  լեգիտիմ  իշխանություն, ապա  մեզ  չէին փորձի  պարտադրել Մադրիդյան  սկազբունքերը”:

Իսկ  հարցին, թե  ինչ  կանի, եթե “Ժառանգությունը”  գա  իշխանության, Լարիսա Ալավերդյանը հստակ պատասխանեց.”Դարձյալ  կլինեմ ընդդիմություն”:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply