Ամերիկացի Ֆրեդ Բաթլերը դպրոցն ավարտել է 106 տարեկանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 12:43

Ամերիկացի Ֆրեդ Բաթլերի երազանքը` երկար սպասված միջնակարգի ավարտական ստանալը, վերջապես իրականացել է: Ճիշտ է, այդ ընթացքում “շրջանավարտը” դարձավ 106 տարեկան, սակայն կարևորն  այն է, որ նրա նվիրական երազանքը կատարվեց:

Մասսաչուսեթս նահանգի բնակիչը ստիպված էր դպրոցից հեռանալ իններորդ դասարանում, աշխատանքի տեղավորվել ու օգնել մորը` փոքր եղբայրներին ու քույրերին խնամելու: Անկասկած նա հպարտանալու բան ունի, քանի որ ամուսնացած է արդեն 65 տարի, ունի 5 երեխա, ծառայել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երկար ժամանակ աշխատել ջրամատակարարման վարչությունում: Սակայն, այն միտքը, որ ինքն այդպես էլ դպրոցը չէր ավարտել, միշտ էլ մռայլում էր նրան: Դրա համար էլ իր թոռներին  ու երեխաներին միշտ հիշեցնում էր, թե որքան կարևոր է կրթություն ստանալը: Թոռներից մեկն էլ ասել է, որ յուրաքանչյուր “5”-ի համար պապն իրեն  5 դոլար էր վճարում:

Նա երջանիկ էր, երբ հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետն իրեն հանձնեց միջնակարգ  կրթության վկայականը:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply