«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է աջակցել ՀՀ-ում և ԼՂՀ-ում հաստատված սիրիահայ ընտանիքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 12:26

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված  սիրիահայ ընտանիքներին:

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով  դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ»   նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի  փոխանցում էր կատարել  «Քաշաթաղ» հիմնադրամին։

Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք  ամբողջացնելու համար  մարտի 5-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ևս 4.000.000  մլն դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին:

Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը «Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի» հետ գործակցաբար,  պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը    բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։

 

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնող  խումբ

 

Դիտվել է 670 անգամ:
Print Friendly

Leave a Reply