Լարիսա Ալավերդյան. Ընդդիմությունը գիլիոտինի ճանապարհով չի գնա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2013 12:16

“Իշխանություններին  գիլիոտին չի սպառնում, քանի որ ընդդիմությունը չի գնա  գիլիոտինի ճանապարհով’’,-“Ելակետ “ ակումբում  ներքաղաքական  զարգացումներին անդրադառնալով ասաց ԱԺ “ Ժառանգություն “ խմբակցության նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը:

Բանախոսի համոզմամբ քչերն էին  սպասում հետընտրական  նման  զարգացումների, քանի որ  2008 –ին իշխանության  ցուցաբերած դաժան ակցիայից  հետո թվում էր, թե   ժողովուրդը կվախենա  ու  ոտքի  չի  ելնի: Այսօր  կարևոր չէ,  թե ում է տվել  ժողովուրդն  իր ձայները, այլ,  թե ում դեմ է  տվել:  Առ  այսօր  հաղթանակած  նախագահների թվում Ր.Հովհաննիսյանը հինգերորդն է, սակայն հարց  է, թե նա  ինչպես  պետք է  ուղղորդի  հետընտրական այս զարգացումները:

-Ասում են, թե Րաֆֆին չունի  հստակ  ծրագիր:Ես  ինքս ընդունում եմ, որ  նա պետք է    հստակեցնի իր  ծրագիրը գոնե առաջիկա  որոշակի  ժամանակաշրջանի  համար: Սակայն  մյուս  կողմից  հասկանում եմ  նրան, քանի որ  իր  քայլերը  համարում եմ քաղաքական  ինտրիգ,  հակառակ  դեպքում իշխանությունները նրա առջև պատ կդնեն: Ես կարծում եմ, որ անորոշության  մեջ կա ուժեղ կողմ, Րաֆֆին գիտե, թե ինչ է անում, սակայն  չպետք է երկարաձգել այդ  անորոշությունը ,-մեկնաբանեց Լ.Ալավերդյանը:

 

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply