Էջմիածնում մեքենա է այրվել, վարորդը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 12:12

Մարտի 6-ին, ժամը 04.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 138 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռկումով. «Վազ 21010» մակնիշի 90VV800 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Արտակ Գրիգորյան, ծնվ.` 1990թ.) շրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Գրիգորյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.17-ին, մարվել`04.24-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply