Սյունիքի մարզում մեքենա է ընկել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 12:10

Մարտի 6-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 05LT206 պ/հ (վարորդ Սարգիս Մեսրոպյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply