Հրդեհ` Երևանի Կորյունի փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 12:08

Մարտի 6-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 7 շենքի մուտքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է բնակարանի կախովի առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.01-ին, մարվել` 09.08-ին:

Այրվել է Է. Հովհաննիսյանին պատկանող բնակարանի կախովի առաստաղից մոտ 4 քմ:

 

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply