Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 12:06

Մարտի 6-ին, ժամը 06.02-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տվյալ ճանապարհահատվածում կատարվում են մաքրման աշխատանքներ «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից և արգելափակված ավտոմեքենաները դուրս կբերվեն:

Հետադարձ կապ է հաստատվել «Վայքի ՃՇՇ» աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ իրենց տեխնիկան աշխատանքների ընթացքում խափանվել է: Հրշեջ-փրկարարները և «Վայքի ՃՇՇ» աշխատակիցները երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 23ԼՍ429 (վարորդ` Վարուժ Վահանյան) և «Վազ 2121» մակնիշի 63TՍ394 պետհամարանիշերի (վարորդ` Ալբերտ Սահակյան) ավտոմեքենաները:

Մարտի 6-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա – Արեգնադեմ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 01.44-ին հրշեջ – փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 24ՕP233 պետհամարանիշով (վարորդ Մ.Տոնոյան) և «Վազ 2101» մակնիշի 47TL585 պետհամարանիշով (վարորդ Գ.Ոսկանյան) ավտոմեքենաները և 10 ուղևորի տեղափոխել են Ամասիա քաղաք:

Մարտի 5-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղից Ամասիա տանող ճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Ժամը 23.02-ին հրշեջ – փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 47SL570 պետհամարանիշով (վարորդ Մուշեղ Մկրտչյան) և «ԳԱԶ 3110» մակնիշի 09OS134 պետհամարանիշով (վարորդ Սերգեյ Մխիթարյան) ավտոմեքենաները (8 ուղևոր):

Մարտի 5-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները «ԳԱԶ 24» մակնիշի 31ՕL169 պետհամարանիշով (վարորդ Գոռ Ավագյան) ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Մարտի 5-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 00.37-ին հրշեջ – փրկարարները «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Վեդի քաղաք:

Մարտի 5-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 58 ՍՏ 580 (վարորդ՝ Աշոտ Հովսեփյան) պետհամարանիշի ավտոմեքենան:

Մարտի 5-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ջիպ» մակնիշի առանց պետհամարանիշով ավտոմեքենան, «Ուազ» մակնիշի 23ՏԼ839 պետհամարանիշով ավտոմեքենայից 5 ուղևորի տեղափոխել են անվտանգ տարածք:

Մարտի 5-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 22.30-ին հրշեջ – փրկարարները Ապարան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի 28ՕՕ654 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորներին:

Մարտի 5-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժշետ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 54US555 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Խ.Խաչատրյան) և «ՎԱԶ 21099» մակնիշի 14ՍՍ523 պետհամարանիշով (վարորդ Շ.Թարխանյան) ավտոմեքենան:

 

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply