Փլուզում` Երևանի Ավան համայնքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 11:59

Մարտի 5-ին, ժամը 15.47-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 14 տան քարե պարիսպը, ինչի հետևանքով վնասվել է գազատար խողովակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ս/թ մարտի 3-ին փլուզվել է Արամ Հախինյանին պատկանող տան քարե պարիսպը` 16 քմ, ինչից արտաքին լուսավորման սյունը թեքվել է գազի խողովակի վրա:
Հրշեջ-փրկարարները «Երքաղլույս» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ կատարել են սյան ապամոնտաժման աշխատանքներ:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply