Ձյան ծանրությունից Հրազդանում տանիք է փլուզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 11:54

Մարտի 5-ին, ժամը 10.49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 38 չբնակեցված տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Բենիամին Հակոբյանին պատկանող տան արտաքին պատից մեկ շարք, ձյան շերտի ծանրությունից վնասվել են տանիքի կառուցատարրերը` 110 ք.մ:

Փրկարարները կատարել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:

 

Դիտվել է 631 անգամ:
Print Friendly

Leave a Reply