ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 11:50

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 11.45-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Վարդաղբյուր-Բավրա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Գեղարոտ, Բերքառատ, Դերեկ, Շենկանի, Մելիքգյուղ, Միջնատուն, Լեռնապար, Հնաբերդ, Վարդաբյուր գյուղերի ավտոճանապարհները:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 32-40-րդ կմ-ը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

 

 

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply