Քաթարցի էմիրը հունական 6 կղզիները գնել է 11 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 10:39

Հոնիական կղզիներից 6-ի համար Համադ Բոն Խալիֆա Ալ Թանին 18 ամիս պայքարեց բյուրոկրատական քաշքշուկների դեմ: Կղզիների համար վճարվել է 8,5 մլն եվրո:

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն աչք է դրել  Եվրագոտու ամենաաղքատ երկրի վրա: Չնայած, դժվար է ասել, որ տնտեսական գործոնն այդտեղ դեր խաղաց. ավելի շուտ հույներն ընդամենը համաձայնեցին դրանք վաճառել:

Էմիրը կղզիների գնումն ավարտել է ,ու  Դոհայում թեթևացած շունչ են քաշել մեկուկես տարի տևած բարդ բանակցություններից հետո:

“Հունասատանն այն տեղն է, որ եթե անգամ դուք Քաթարի էմիր եք, միևնույն է, մեկուկես տարի կպահանջվի փաստաթղթեր հավաքելու համար”,-հայտարարել է Իթակեի քաղաքապետ Իոհանիս Կասիանոսը:

Էմիրն այրվում էր կղզիները գնելու ցանկությամբ 4 տարի առաջ Իթակեի մոտ առագաստանավով ուղևորությունից հետո:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply