Վերապատրաստումներ կիրականացնեն 7 կազմակերպություններ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2013 11:33

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 7 կազմակերպություններ.
1.”Կրթության ազգային ինստիտուտ”  ՓԲԸ
2.”Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների”  հիմնադրամ
3. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
4.”Մանկավարժական նախաձեռնություն”  հայկական ասոցիացիա
5.”Կրթության առանց սահմանի” ՀԿ
6.”Պեպանյան”  ուսումնախորհրդատվական կենտրոն
7.”Ուսուցման ազգային հիմնադրամ”
Մրցութային շեմը հաղթահարել և երաշխավորվել են բոլոր 7 կազմակերպությունները:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply