Վենեսուելայի նախագահ Չավեսը մահացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 6, 2013 7:33
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան լուրը ազգին դիմումով հայտնել է վարչապետ Նիկոլաս Մադուրոն: Նա կառավարության արտահերթ նիստ է հրավիրել, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ: Ընդ որում, Մադուրոն Չավեսի հիվանդությունն անվանել է “թշնամիների ձեռքի գործ”, ինչպես նաև մեղադրանք հնչեցրել ԱՄՆ-ի երկու դիվանագետների հասցեին: Երկուսն էլ լրտեսության մեջ կասկածվելու պատճառով հայտարարվել էին պորսոնա նոն գրատա:
Չավեսի վիճակի վատթարացման մասին հայտնի դարձավ նախօրեին: Ասվել է նաև, որ Չավեսը քաղցկեղից բացի խնդիրներ ուներ թոքերի հետ կապված:
Վենեսուելայի լրատվության նախարարը Չավեսի վիճակը “ծայրահեղ անկայուն “ էր գնահատել մահից մի քանի ժամ առաջ:
Մադուրոն հայտնել է նաև, որ Չավեսը վախճանվել է Կարակասի հոսպիտալում, մարտի 5-ին, տեղական ժամանակով 16:25-ին:
Սակայն, այդպես էլ պարզ չէ, թե իրականում երբ է կյանքից հեռացել հարավամերիկյան պետության առաջնորդը:
Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարված: Չավեսի թաղման արարողությունը տեղի է ունենալու մարտի 8-ին:
Զինված ուժերը Նոկոլաս Մադուրոյի ներկայությամբ երդման արարողություն են կատարել: Վենեսուելայի օրենքներով, առաջիկա 30 օրում պետք է պետության նոր ղեկավարի ընտրություններ հայտարարվեն:






Facebook
Tweet This
Email This Post
