Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 7, 2010 9:54

Սիրելի՛ կանայք

Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ ձեր ընտանիքներին սեր ու ջերմություն, արժանավոր զավակներ. թո՛ղ օջախի պահապան ու տիրուհի լինելուց զատ, այսուհետ առավել ընդ¬գրկված լինեք մեր երկրի պետական, հասարա¬կական ու քաղաքական կյանքում, թո՛ղ ձեր հոգատար եւ ուշադիր հայացքի ներքո լինեն նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք ավանդաբար համարվել են տղամարդկանց մենաշնորհը։

Մենք վստահում ու հավատում ենք ձեզ, ձեր շնորհներին ու կարողություններին եւ գարնանային այս գեղեցիկ առիթը օգտագործում ենք կրկին խոստո¬վանելու մեր սերն ու հիացմունքը ձեր հանդեպ, ձեր գեղեցկության ու հմայքի, ձեր գործի ու նվիրումի հանդեպ։

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply