Վարդան Սեդրակյանը դատարանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2013 21:38

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին քիչ առաջ բերեցին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է քննվի նրա նկատմամբ կալանքի սանկցիա իրականացնելու մասին միջնորդությունը: Այս մասին դատարանից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:

Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրները հայտնել էին, որ Վ. Սեդրակյանը այժմ գտնվում է ԱԱԾ-ում և նրան այսօր կտեղափոխեն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանքի սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply