Հնդկաստանում կեղտաջրերի 80%-ը թափվում է գետեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 20:39

Երեքշաբթի շրջակա միջավայրի դիտորդ կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն Հնդկաստանում կեղտաջրերի 80%-ը թափվում է երկրի գետերը՝ աղտոտելով խմելու ջրերի գլխավոր աղբյուրները:
Հնդկաստանի քաղաքներից օրական գոյանում է 40,000 միլիոն լիտր կեղտաջուր, որի ընդամենը 20%-ն է մշակվում:
Համաձայն զեկույցի՝ անմշակ կոյուղաջրերը կարող են սպառնալ գետերին:
Ըստ 2011թ տվյալների՝ շուրջ 8000 բնակավայրերից միայն 160-ը ուներ ջրահեռացման համակարգեր:
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ երկրում նիտրատի մակարդակը ընդունելի սահմանից բարձր է, որը պայմանավորված է կոյուղաջրերի և ստրորգետնյա ջրերի միախառնման հետ:
Բնապահպանները մեղադրում են կառավարությանը ջրերի օգտագործման կարգը չկարգավորելու համար:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply