Քենիայի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն թեկնածու Քենյատան հավաքել է ձայների մեծամասնությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 20:35

Քենիայի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական տվյալների համաձայն հավաքած ձայների թվով գլխավորում է նախագահական թեկնածու Քենյատան:
Չնայած նախընտրական շրջանը հիմնականում անցել է խաղաղ, սակայն շատերին մտահոգում է, թե ինչ կլինի արդյունքների հայտնի դառնալուց հետո: 2007թ ընտրություններին հաջորդել էր զանգվածային խռովությունները, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 1,200 մարդ:
«Ոչ ոք չպետք է տոնի կամ բողոքի», -ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ Իսահակ Հասսանը: Նա ասել է, որ իրենք ջանում են հաշվարկները ավելի արագ կատարել:
Հաշվարկները վերջնական չեն: Դեռևս ընտրատեղամասերի 60%-ը պետք է ներկայացնի իրենց արդյունքները:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply