Իրանը մերժել է Փարչին մուտք գործելու ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 20:32

Երեքշաբթի Իրանը մերժել է Փարչինի միջուկային օբյեկտ մուտք գործելու ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը՝ ասելով, որ խնդիրը պետք է քննարկվի ՄԱԿ-ի ատոմային գործակալության հետ համաձայնության առավել լայն շրջանակներում:
«Մեր համագործակցությունը [Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ] կշարունակվի արդեն իսկ գործող համագործակցության շրջանակներում», – ասել է ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարազտը:
Երկուշաբթի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիյա Ամանո խնդրել էր Իրանին իր փորձագետներին մուտքի իրավունք տրամադրել Փարչին:
Մեհմանփարազտի խոսքերով Թեհրանին նախևառաջ հետաքրքրում է երկու կողմերի իրավունքները սահմանող և մտահոգությունները արտահայտող բազմակողմանի համաձայնագրի ստորագրումը:
Նա կարծում է, որ Իրանի և ատոմային գործակալության միջև ընթացող բանակցություններում նկատվում է առաջընթաց:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply