Էրդողանի լուսանկարը հայտնվել է ամերիկյան ավտոբուսների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 20:28

ԱՄՆ-ում ռադիկալ իսլամի և շարիաթի դեմ պայքարող AFDI (American Freedom Defense İnitiative) կազմակերպությունը, որը հայտնի է Իսրայելի հետ ունեցած կապով, հայտարարել էր, որ իր առաջիկա նախաձեռնության մեջ օգտագործելու է Թուրքիայի վարչապետ Էրդողանի լուսանկարներով պաստառներ: Կազմակերպությունը այս որոշումը կայացրել էր այն բանից հետո, երբ «Քաղաքակրթությունների դաշինք» կոնֆերանսի ժամանակ Էրդողանը սիոնիզմը անվանեց մարդկության նկատմամբ հանցանք: Անցած տարի կազմակերպության անդամների կողմից ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ավտոբուսների վրա և մետրոներում ջիհատի դեմ ուղղված պաստառները կրկին օրակարգ եկան:
Թուրքական «Haberler»-ը գրում է, որ այս տարի ևս ամերիկյան քաղաքների՝ ներառյալ Վաշինգտոնի փողոցներում շրջում են կազմակերպության պաստառներով զարդարված ավտոբուսները: Այս տարվա պաստառների վրա պատկերված են պաղեստինցի մի շարք կրոնական գործիչներ, Ալ-Քաիդայի առաջնորդ Ուսամա Բեն Լադենը, ԱՄՆ-ի Fort Hood ռազմաբազայում 13 հոգու սպանության մեջ մեղադրվողՆիդալ Մալիք Հասանը, ինչպես նաև Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս պաստառի վրա գրված են Սիիրտի ցույցի ժամանակ նրա արտաբերած «Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները՝ սվինները, գմբեթները՝ սաղավարտները, հավատացյալները մեր զինվորներն են» խոսքերից հետո գրված է հետևյալը՝ «Նրա ջիհադը սա է, իսկ քո՞նը»:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply