Չինաստանում ձերբակալվել է գերեզմաններից մահացած կանանց մարմիններ գողացած և դրանք վաճառած գերեզմանագողերի խումբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 18:44

Չինաստանում չորս մարդ է ձերբակալվել մահացած կանանց գերեզմաններ փորելու և նրանց մարմինները «ուրվականների հարսանիք» կոչվող արարողության համար որպես հարսնացու վաճառելու համար:
Գերեզմանագողերը վաճառել են 10 կանանց մարմինները ամուրիների հետ ամուսնացնելու համար. ըստ ավանդույթի՝ ամուրիների հետմահու միայնակ դեգերումներին վերջ տալու համար:
Կանանց մարմինների գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:
Ըստ տեղական լրատվական մջոցների՝ հանցավոր խմբի անդամները դատապարտվել են 28-32 ամիս ազատազրկման:
1949թ-ին կառավարության գլուխ կանգնելուց ի վեր՝ Չինաստանի կոմունիստական կառավարությունը փորձել է դուրս մղել որոշ ավանդույթներ՝ այդ թվում և «ուրվականների հարսանիք» ավանդույթը: Սակայն ամեն դեպքում վերջին տարիների ընթացքում այս ավանդույթը հեղինակություն է վայելում Չինաստանի որոշ հատվածներում:
Ըստ The National-ի՝ սովորաբար այս արարողության իրականացումը նախօրոք համաձայնեցվում է երկու ընտանիքիների միջև, սակայն հանցավոր խումբը գողացել է մարմինները, այնուհետև դրանք մաքրելուց և մահացածների բժշկական փաստաթղթերը կեղծելուց հետո բարձր գնով վաճառել դրանք:
Տեղեկությունների համաձայն՝ հանցավոր խմբավորումը մարմինների վաճառքից ստացել է ընդանուր հաշվով 25,000 ֆունտ ստեռլինգ:
Անցած տարի մեկ այլ հացավոր խումբ ևս ձերբակալվել էր, երբ փորձում էր վաճառել մահացած կնոջ մարմինը, որին արդեն իր ընտանիքը օգտագործել էր «ուրվականների հարսանիք» արարողության համար:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply