Անգլիական դպրոցներում ալևիականության մասին դասեր են լինելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 18:38

Անգլիայում ալևիական մշակույթի կենտրոնի տարած աշխատանքները սկսել են արդյունքներ տալ: Այսուհետ ալևիական կրոնը ընդգրկվելու է անգլիական դպրոցների կրթական ծրագրում: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Լոնդոնի Prince of Wales դպրոցում 7-11 տարեկան աշակերտները դասեր են անցնում ալևիականության մասին: Այժմ այդ դասերը անցկացվելու են նաև Highbury Grove միջնակարգ դպրոցում: Թեմայի շուրջ խոսել է Անգլիայում Ալևիական մշակույթի կենտրոնի նախագահ Իսրաֆիլ Էրբիլը. «Այս դասերը կնպաստեն ալևի երեխաների զարգացմանն ու կրթությանը, իսկ ալևի չհանդիսացող աշակերտների համար էլ կապահովի միջմշակույթային երկխոսություն, կօգնի իրար ավելի լավ ճանաչել: Հատկապես ինքնագիտակցության և փոխարաբերության հարցերում զարգացում կապահովի աշակերտների համար»:
«Ակօսը», վկայակոչելով «Dersim news» կայքը, գրում է, որ Էրբիլի խոսքերով՝ ալևիականության հետ առաջին անգամ ծանոթացած երիտասարդները, լինելով տարբեր մշակույթների կրողներ, դրականորեն են արձագանքել այս նորաամուծությանը: Նախատեսվում է, որ ալևիականության մասին պատմող դասերին մասնակցելու է 800 աշակերտ՝ 9, 10, 11 և 12-րդ դասարաններից: Մյուս կրոնների ուսուցման դասաժամերի հետ միասին ալևիականություն կդասավանդվի տարեկան 6 շաբաթ: Արդեն անցկացվել է առաջին պարապունքը: Նշենք, որ Անգլիայում 200 հազարից ավել ալևի է բնակվում:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply