Քուրդ պատգամավորը առաջադրվել է որպես Նոբելյան մրցանակի թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 18:21

Հոկտեմբերին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունենալիք Նոբելյան խաղաղության մրցանակին որպես թեկնածու ներկայացված են 209 անձ և 50 կազմակերպություն:
Համաձայն թուրքական “Milliyet” թերթի`թեկնածուների թվում հանդես են գլիս ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և 14-ամյա ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը, ում Պակիստանում կրթության իրավունքը պաշտպանելու համար փորձում էին սպանել “Թալիբան” շարժման մասնակիցները:
Նովեգական հեռարձակման ընկերությունը (NRK) տեղեկացրել է, որ որպես թեկնածու առաջադրվել են նաև Վիկիլիքսին ամերիկյան գաղտնի տեղեկություններ տրամադրած Բրեդլի Մեննինգը և Թուրքիայի Դիարբեքիր քաղաքից ընտրված անկախ պատգամավոր Լեյլա Զանան:
Լեյլա Զանան քուրդ իրավապաշտպան է, ով Թուրքիայի ազգային մեծ ժողովում երդման արարողության ժամանակ քրդերեն լեզվով ելույթ ունենալու համար դատապարտվել է 15 տարի ազատազրկման: 2004թ. Լեյլան ազատ է արձակվել: 1995թ. նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանը որոշում էր ընդունել իրավապաշտպան գործունեության համար Լեյլա Զանային շնորհել Սախարովի անվան միջազգային մրցանակ, որը վերջինս ստանում է ազատ արձակվելուց հետո:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply