Չինաստանում խոտը իրոք ավելի կանաչ գույն ունի, քանի որ այն ներկում են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 18:12
Չինաստանի Չենդու քաղաքի խոտածածկ մասերը ներկվում են կանաչ գույնով:
Ըստ Telegraph-ի՝ քաղաքի բնակիչների կոշիկները կանաչ գույն են ստանում խոտածածկ տարածքներով քայլելիս, սակայն ըստ տեղեկությունների՝ խոտերը ներկելու համար օգտագործվող գույնը թունավոր չէ:
Խոտերի համար ներկ արտադրող ձեռնարկատերը հայտնում է, որ ինքը Չենդու քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ արդեն հինգից վեց տարի է, ինչ համագործակցում է: Նա նաև ավելացրել է, որ այլ քաղաքների պաշտոնատար անձիք ևս կան իր հաճախորդների ցուցակում:
Ընկերության տեղեկություններով գույնը պահպանվում է 10-14 շաբաթ և անձրևից չի մաքրվում, այն նույնիսկ հողն է ներկում կանաչ գույնով:
Քաղաքի կանաչապատման բաժնից այս հարցը չեն մեկնաբանել: Սակայն լրագրողներին հայտնել են, որ այդ նյութը սնուցող հատկություն ունի և խոտը ձմռան ամիսներին կենդանի է պահում:
Սա առաջին դեպքը չէ, որ Չինաստանում տարբեր հնարքների են դիմում երկիրը արտաքնապես գեղեցկացնելու համար:
Օրինակ՝ նախկինում ներքին Մոնղոլիայի դաշտավայրերում արհեստական ոչխարներ էին տեղադրել զբոսաշրջիկներին ցույց տալու համար իբր այդտեղ դեռևս ոչխարներ են արածում:






Facebook
Tweet This
Email This Post
