ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետն երկարաձգվում է մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2010 0:36

Ապրիլի 6-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություն է նախատեսվում ՙՔաղաքացիության մասին՚ գործող օրենքում: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետն երկարաձգվում է մինչեւ 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Գործող օրենքով ՀՀում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները կարող էին ՀՀ քաղաքացիներ ճանաչվել մինչև 2009թ.-ի դեկտեմբերի

31-ը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու դեպքում: Նույն կարգով իրականացվում է նաև 1988-1992թ.թ.-ին Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ ում փախստականի կարգավիճակ ստացած անձանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը:

Կառավարության հիմնավորմամբ, ժամկետի երկարաձգումը նաև պայմանավորված է փախստականների կողմից ՀՀ քաղաքացիության ընդունումը խրախուսելու քաղաքականությամբ: Նշվեց նաև, որ չնայած դիմելու ժամկետը մի քանի անգամ երկարաձգել է, այդուհանդերձ ՀՀում հաշվառված շուրջ 313 հազար փախստականներից մինչև այժմ ՀՀ քաղաքացիություն են ստացել շուրջ 82 հազարը: Պատճառն այն է, որ փախստականները դժվար են ինտեգրվում, բացի այդ` նրանց մի զգալի մասն այսօր բնակվում է արտերկրում, հիմնականում` Ռուսաստանում: Ոչ պակաս դերակատարություն ունեն նաև փախստականի կարգավիճակի դեպքում միջազգային կառույցներից ավելի մեծ արտոնություններ ստանալու ակնկալիքները:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2106 անգամ:
Print Friendly

Leave a Reply