Մեսուտ Օզիլը թուրքերի ինտեգրման լավագույն օրինակն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 17:55

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ինտեգրացիոն ծառայության պատասխանատու Գյուլ Քեսքինկերը Ստամբուլում տեղի ունեցած «Սպորտի միջազգային գագաթաժողովի» ժամանակ նշել է, որ թուրքական ֆուտբոլը պետք է վստահի իր ուժերին, օգտվի արտասահմանում բնակվող ծագումով թուրք ֆուտբոլիստների հնարավորություններից և այդ համատեքստում մրցակցի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: «Այդ մրցակցությունը արդեն սկսվել է: Թուրք երիտասարդները արդեն տեսնում են, թե ինչպես կարող է զարգանալ իրենց կարիերան Գերմանիայի ազգային հավաքականում, և ինչ ընթացք կունենա թուրքական ակումբներում: Նուրի Շահինը ընտրեց Թուրքիայի ազգային հավաքականը, քանի որ Գերմանիայի հավաքականում նրա հետ շատ լավ ֆուտբոլիստներ կմրցակցեին, այն դիրքում, որտեղ ինքն է խաղում: Սակայն Նուրի Շահինը ինձ համար գերմանացի ֆուտբոլիստ է»:
Գյուլ Քեսքինլերը, անդրադառնալով Մեսուտ Օզիլի՝ Գերմանիայի հավաքականը ընտրելու փաստին, նշել է. «Եթե Օզիլը որոշեր խաղալ Թուրքիայի հավաքականում, ապա չէր կարողանա խաղալ Ռեալ Մադրիդում: Հարավային Աֆրիկայում հաջող ելույթ ունենալով համաշխարհային մասշտաբի ֆուտբոլիստ դարձավ: Նա մեծ օրինակ է թուրք երեխաների համար»:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ Քեսքինլերը Օզիլի օրինակով խոսել է նաև գերմանաբնակ թուրքերի ինտեգրացիոն խնդիրների շուրջ: «Մինչև օրս սա ինտեգրացիոն ամենամեծ գործն է: Ես ճանաչում եմ Մեսուտ Օզիլին: Նա կարողացել է հաջողությամբ իրականացնել 50 տարի շարունակվող ինտեգրացիոն աշխատանքները, որոնք մինչ այդ ձախողվում էին: Սա մեծ պայթյուն էր: Փոքր ակումբներում խաղացող այլազգի երիտասարդները թուրք երիտասարդներին սկսեցին հպարտորեն ասել, թե մենք էլ մեր աստղն ունենք, բոլորս Օզիլ ենք»,-նշել է Գյուլ Քեսքինկերը

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply