Տեսախցիկը ֆիքսել է ստամբուլահայ կանանց մարդասպանին,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 17:41

Թուրքական “Hurriyet” թերթը ներկայացրել է Սամաթիա թաղամասի խանութներում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ ֆիքսվել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումների մեջ կասկածվողը։
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղամարդը հետևում մի տարեց կնոջ։ Այնուհետ այդ կինը սկսում է խոսել օգտագործված իրերի առքով զբաղվող մի առևտրականի հետ։ Այդ ընթացքում տղամարդը շարունակում է քայլել։ Սպանության մեջ մեղադրվողը տարեց կնոջը հետևել է մինչև տան դուռը։ Տեսագրության մեջ նշվում է, թե հանցանքը գործելուց հետո  նա  վերադառնում է նույն փողոցով և փողոցի վերջում հանում բաճկոնին ամրացված գլխարկը։
Նշենք, որ թուրքական կայքերում տեղեկություններ են տարածվել, որ Ստամբուլի ոստիկանությունը հայ տարեց կանանց դեմ հարձակումներ գործելու կասկածանքով փետրվաի 4-ին ձերբակալել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանին։

http://webtv.hurriyet.com.tr/2/46111/0/1/samatya-saldirgani-guvenlik-kamerasinda.aspx

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply