Հայոց ցեղասպանությանը ընդառաջ TRT-ն պետք է հողարդումներ պատրաստի. Ֆարուք Բալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 17:32

Թուրքիայի խորհրդարանում հեռուստառադիոընկերությունների աշխատանքի արդյունավետության հետ կապված քննարկման ժամանակ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) պատգամավոր Ֆարուք Բալը պահանջել է, որ պետական TRT հեռուստաընկերությունը հաղորդումներ պատրաստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների դեմ, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակոս” թերթը:
Քոնիայից ընտրված Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Ֆարուք Բալը ընդգծել է, որ պետական բյուջեից սնվող TRT հեռուստաընկերությունը պետք է հասարակության օգտին աշխատի։ Նա պահանջել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների դեմ TRT-ն ծրագրեր և հաղորդումներ պատրաստի։
Քննարկման մասնակիցներից Սըրրը Սուրեյյա Օնդերը հայտարարել է, որ TRT-ն ժողովրդի հարկերով է սնվում, սակայն իրականում չի կարողանում ներկայացնել հասարակության բոլոր հատվածները: Նա նշել է, որ TRT-ն ամեն անգամ դառնում է իշխանությունների գործիք, և պնդել, որ հատկապես անհրաժեշտ է եթերից հանել TRT 1-ը։

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply