ԱՄՆ-ում թռչնանման եկեղեցի են գտել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 17:25
Ֆլորիդայի ծովափնյա եկեղեցին մեծ մասսայականություն է վայելում ծխականների ու զբոսաշրջիկների շրջանում: Բանն այն է, որ որոշակի անկյան տակ այն նման է մեծ տարածում գտած Angry birds խաղի թռչնակին: Եկեղեցին կառուցվել է 1940-ականներին: Այն նպատակադրված բարձր են կառուցել, վրան փարոս է` ձկնորսների համար:
Երբ պարզվեց, որ եկեղեցին թռչնանման է, Տամպա-Բեյ քաղաքի եկեղեցական կոմիտեն այդ փաստն արժանապատվորեն ընդունեց.”Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ են լուսանկարվում մեր եկեղեցու ֆոնին: Դա շատ լավ է. չէ որ սկզբում նրանք մեզ մոտ են հաճախում, որովհետև եկեղեցին նման է տեսախաղի կերպարին, ապա հետո հասկանում են, որ մեր եկեղեցում իսկապես լավ սպասավորներ են ծառայում: Եվ ընդհանրապես, լավ է, որ մարդիկ ժպտում են”,-ասել է կոմիտեի անդամներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
