Եգիպտոսում նոր հուզումներ են առաջացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 17:04

Պորտ Սայիդում ցուցարարների և իրավապահ մարմինների բախման արդյունքում այրվել է ոստիկանական բաժանմունքի շենքը: Բախումները, որոնք սկսվել են հունվարի 26-ին, այն բանից հետո, երբ անցած տարի մարզադաշտում 74 մարդու կյանք խլած անկարգության մասնակիցների նկատմամաբ մահվան դատավճիռ հրապարակվեց, շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ երեկ ոստիկանների հետ ընդհարման հետևանքով 5 մարդ է զոհվել, որոնցից 2-ը ոստիկան, տուժել են հարյուրավոր մարդիկ: Ականատեսները վկայում են, որ ցուցարարները խոչընդոտել են այրվող շենքի կրակի մարմանը: Ամբոխին ցրելու համար ոստիկանները օդ են կրակել: Հաղորդում են, որ անվտանգության ուժերը մասամբ կորցրել են հսկողությունը իրավիճակի նկատմամբ:
Նոր հուզումներ առաջացել են երկու օր առաջ, երբ դատարանը որոշել է մարզադաշտի գործով բանտարկյալներին տեղափոխել մեկ այլ շրջանի բանտ: Տեղեկություն կա, որ բախումների հետևանքով տուժել է 50-ից ավելի մարդ: Ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումները շարունակվում են նաև Կահիրեում:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply