Երևանում ավարտվել է ծանրամարտի պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 15:07
Երևանում կայացել է ծանրամարտի պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 165 մարզիկ-մարզուհի: Մարզիկների գրանցած արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը ապրիլի 5-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցելու է մինչև 17 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությանը:
Աղջիկներից 44 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել երևանցի Լիանա Գյուրջյանը, 48 կգ քաշային կարգում՝ Երանուհի Պետրոսյանը (Սևան), 53 կգ քաշային կարգում՝ Մարգարիտա Ղազարյանը (Գյումրի), 58 կգ քաշային կարգում՝ Շուշան Հակոբյանը (Արարատ), 63 կգ քաշային կարգում՝ Ռոզալյա Ավետիսյանը (Վանաձոր), 69 կգ քաշային կարգում՝ Տաթև Հակոբյանը (Երևան), +69 կգ քաշային կարգում՝ Արևիկ Միրզախանյանը (Գյումրի):
Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել՝ 50 կգ քաշային գյումրեցի Մարզպետ Մինասյանը, 56 կգ քաշային՝ Դավիթ Գասպարյանը (Սամաղար), 62 կգ քաշային՝ Էդմոն Բաղդասարյանը (Վանաձոր), 69 կգ քաշային՝ Ժորժ Եղիկյանը (Գյումրի), 77 կգ քաշային՝ Մանուկ Մկրտչյանը (Քասախ), 85 կգ քաշային՝ Կարեն Պեպանյանը (Վանաձոր), 94 կգ քաշային՝ Գևորգ Քյափանակցյանը (Գյումրի) և +94 կգ քաշային՝ Սիմոն Մարտիրոսյանը (Սամաղար):
Հավելենք, որ Ուզբեկստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է, որտեղ հայ պատանի ծանրորդներից 2 աղջիկ և 2 տղա համապատասխան վարկանիշեր ձեռքբերելուց հետո հնարավորություն կստանան մասնակցել 2014թ. կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Տաշքենդ մեկնելուց առաջ մեր մարզիկները մասնակցելու են ուսումնամարզական հավաքների, աղջիկները՝ Երևանում, իսկ տղաները՝ Աբովյանում:






Facebook
Tweet This
Email This Post
