Բարձրտեխնոլոգիական միլիարդատերերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 14:41
“Ֆորբս ” ամսագիրը այսօր հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը և նորից հայ-տեկը և նրա հետ կապված ոլորտները հայտնվել են վերին տեղերում: Հետաքրքիր է տեսնել, թե ո՞վ է բարձր տեխնոլոգիաների բիզնեսի առաջատարներից հայտնվել “թոփ” տեղերում: Ամենախոշոր տեխնոլոգիական ընկերությունները վարկանիշում առաջատարն են: Արդեն չորրորդ տարին անընդմեջ վարկանիշի առաջին տեղում Կարլոս Սլիմ Էլուն է, մեքսիկական մի մագնատ, որը վերահսկում է America Movil (Լատինական Ամերիկայի բջջային օպերատոր) և ունի եվրոպական բջջային օպերատորների մասնաբաժին: Նրա սեփական ակտիվները կազմում են $73 մլրդ: Բայց Forbes-ը Սլիմ Էլուին չի համարում
տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչ, այլ վերագրում է հեռակառավարմանը:
Microsoft ընկերության տեր Բիլ Գեյթսը երկրորդ տեղում է իր $67 մլրդ կապիտալով, իսկ Oracle-ի տեր Լարրի Էլիսոնը զբաղեցնում է 5-րդ տեղը $43 մլրդով: Տեխնոլոգիաների ոլորտում ամենահարուստների քսանյակի մեջ մտնում են այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են Microsoft և Google հսկաների հետ: Բացի Բիլ Գեյթսից այդ ցուցակում է Microsoft -ի գործադիր տնօրեն Ստիվ Բալմարը, որը ընդհանուր վարկանիշում գրավում է 51-րդ տեղը, իսկ տեխնոլոգիականում`7-րդ տեղը, նրա սեփական ակտիվները կազմում են $15,2 մլրդ, և 53-րդ տեղում Պոլ Ալենն է, համապատասխանաբար տեխնոլոգիականում `8-րդ, իսկ ակտիվները ` $15 մլրդ:
Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը ընդհանուր վարկանիշում զբաղեցնում է 20-րդ տեղը, իսկ տեխնոլոգիականում` 5-րդ, նրա ակտիվները կազմում են $23 մլրդ: Սերգեյ Բրինը համապատասխանաբար զբաղեցնում է 21-րդ և 6-րդ տեղերը ` $22,8 մլրդ ակտիվներով, Էրիկ Շմիդը հայտնվել է 138-րդ և 14-րդ տեղերում` $8,2 մլրդ-ով:
Չնայած Apple շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ տեխնոլոգիական ընկերությունը, նրա աշխատակիցները միլիարդատերերի շարքում չեն: Apple-ի հետ կապ ունեցող ամենահարուստ մարդը Ստիվ Ջոբսի այրին է` Լորին Պաուել Ջոբսը, որը ընդհանուր վարկանիշում 98-րդ տեղում է $10,7 մլրդ ակտիվներով: Չնայած ցուցակի վերին տեղերը զբաղեցնում են հասուն ընկերությունների հիմնադիրներն ու գործադիր տնօրենները , որոնց անունները երկար տարիներ Forbes-ի ցուցակում կան, այնուամենայնիվ ցուցակում տեղ են գտել նաև երիտասարդ միլիարդատերեր:
Այսպիսով 28-ամյա Մարկ Ցուկերբերգը տեխնոլոգիաների աշխարհում 9-րդ հարուստն է (66-րդը`ընդհանուրում) $13,3 մլրդ սեփական կապիտալով: Դա ավելի քիչ է անցյալ տարվա նրա ունեցած $17,5 մլրդ-ից, չնայած 2012թ մայիսին Facebook-ի բաժնետոմսերի վաճառքից նա ստացել էր $1,1 մլրդ:
Տեխնոլոգիական վարկանիշում հիմնականում երիտասարդներ են: Ցուկերբերգի նախկին գործընկեր Դաստին Մոսկովիցը 28 տարեկան է և ունի $3,3 մլրդ, նա տեխնոլոգիական ցուցակում 27-րդն է, Facebook-ից դուրս եկած Էդուարդո Սավերինը ունի $2,2 մլրդ և ընդհանուր վարկանիշում 670 տեղում է:
Մյուսների հետ միասին կարելի է նշել Amazon -ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսին, որը ունի $25,2 մլրդ և ընդհանուր ցուցակում 19-րդն է, Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը, որը հիմա ծանր օրեր է ապրում , բայց շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստներից մեկը $15,3 մլրդ ունեցվածքով և 49-րդ ու 6-րդ տեղերում համապատասխանաբար:
Forbes օգտագործում է սեփական մեթոդաբանությունը , տարբեր մարդկանց գնահատելու համար, բայց պետք է նկատել , որ վարկանիշային աղյուսակի առաջին 10-ը այս կամ այն ձևով կապված են տեխնոլոգիաների ոլորտի հետ : Դրանք են Ուորեն Բաֆֆետը, որը 4-րդ տեղում է և ունի $ 53,5 մլրդ, Լի Կա Շինգը`8-րդ տեղում և $31 մլրդ, 10-րդ տեղում Բերնար Արնոն ` $29 մլրդ-ով:









Facebook
Tweet This
Email This Post
