Կհստակեցվի մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 14:42
Այսօր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի դահլիճում մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:
Նախ, որակավորման փուլում հանդես եկան մարմնամարզիկները, ապա մրցասպարեզ դուրս կգան մարմնամարզուհիները: Առաջնությունը կավարտվի մարտի 7-ին: Մասնակցում է 36 մարմնամարզիկ և 24 մարմնամարզուհի: Նրանք ներկայացնում են Երևանը, Գյումրին, Էջմիածինը:
Ստուգատեսի արդյունքով կհստակցվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կնախապատրստվի Եվրոպայի առաջնությանը:






Facebook
Tweet This
Email This Post
