Բենեդիկտոս XVI-ին համեմատել են Costa Concordia-ի կապիտանի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 12:51
Իտալիայի Լիգուրիա մարզի ծխական համայնքի քահանան կիրակնօրյա պատարագի ժամանակ այրել է պապական աթոռից հրաժարված Բենեդիկտոս XVI –ի լուսանկարը, հայտնում է La Repubblica-ն:
“Ես ճիշտ եմ արել այրելով լուսանկարը, -հայտարարել է Անդրեա Մանջին,- մենք կոմունիստական հասարակարգում չենք ապրում: Իսկ նրանք, ովքեր հավատացնում են, թե Բենեդիկտոս XVI -ը համարձակ քայլ է կատարել հրաժարվելով գահից, սխալվում են”:
Անդրեա Մանջին նախկին պոնտիֆիկին համեմատել է Costa Concordia –ի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի հետ, որն առաջինը լքեց վթարված նավը:
“Բենեդիկտոս XVI -ն ամենևին էլ նորեկ չէր ու հիանալի գիտեր, թե ինչի է գնում: Նա իսկական Հռոմի պապ չէր, քանի որ լքեց այդ աթոռը: Նա իրեն պահեց կապիտան Սկետինոյի նման”:
La Repubblica նշում է, որ քահանա Անդրեա Մանջիի արաքը ստիպել է ծխականների մեծ մասին հեռանալ կիրակնօրյա պատարագից:






Facebook
Tweet This
Email This Post
