«Օրսկ» սառնարանը գողանալ չհաջողվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2013 12:42

Մարտի 4-ին, ժամը 16.15-ին, Ղազարավան գյուղից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 1-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելով՝ նույն գյուղի մի բնակչի տնից փորձել են գողանալ «Օրսկ» սառնարանը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցնել:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, նշված գյուղից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Մուրադ Փ.-ն, որը ներկայացվել է քննչական բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:


Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply