ՀԱԿ-ը ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտոր չի նշանակել

Պաշտոնական, Օրվա լուր | | March 5, 2013 12:28

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply