Հիվանդն ապակու կտորով հարվածել է հսկիչի աչքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2013 12:13
Մարտի 4-ին, ժամը 07.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի տրավմա, կոպի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վարդենիսի նյարդահոգեբանական «Տուն-ինտերնատի» հսկիչը:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 06.45-ի սահմաններում նշված «Տուն-ինտերնատի» բնակիչ, շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող Պ. Հ.-ն ապակու կտորով հարվածել է հսկիչի ձախ աչքին:
Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply