Տավուշի և Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները նոր դատավոր ունեն

Պաշտոնական, Օրվա լուր | | March 5, 2013 11:56

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 22-ի եզրակացությունները` որոշում եմ.

1) Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.

2) Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply