ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2013 11:49

Մարտի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները Մառի փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահրամ Խ.-ին, որը 2011 թ. սեպտեմբերի 26-ից ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն:
Վահրամ Խ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու Ավան և Նոր Նորք համայնքների դատախազություն:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply