Կաթոցների տակ բնակվող անօթևան միայնակ կինը բնակարան չի ստանալու (video)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 11:14
Անօթևան Կատուշ Չախոյանը, որդու մահից հետո ապրում է միայնակ, սարսափելի խոնավ և ցուրտ պայմաններում: Պետությունը նրան զրկել է իրեն հասանելիք բնակարանը ստանալու իրավունքից` պահանջվող փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու պատճառաբանությամբ:Նրա` նույն 3 սենյականոց բնակարանին հավակնորդ եղբոր ընտանիքի անդամները հրաժարվել են տրամադրել իրենց փաստաթղթերը:
Գյումրու կենտրոնական հատվածում` դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած, կիսախարխուլ և անձրևաջրերով մշտապես ողողվող վագոն-տնակում բնակվող միայնակ կինը օրերս է դուրս գրվել հիվանդանոցից: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, նրա ապրելակերպի մասին տեսանյութ պատրաստելու և վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին նրան:
Մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:






Facebook
Tweet This
Email This Post
