Չավեսի վիճակը վատացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 11:04

Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ երկրի նախագահ Ուգո Չավեսի վիճակը վատացել է:

“Նրա շնչառական համակարգի վիճակը ծանրացել է”,-հայտնել է կապի ու տեղեկության նախարար Էռնեստո Վիլյեգասը: Նրա տեղեկությունների համաձայն, Չավեսի մոտ շնչուղիների նոր վարակ է սկսվել:

Դեկտեմբերի 11-ին կատարված վիրահատությունից հետո  Չավեսին ոչ մի անգամ եթերով ցույց չեն տվել: Այդ հանգամանքը  նախագահի մահվան վերաբերյալ բազմաթիվ  շշուկների առիթ դարձավ:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply