ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 6, 2010 21:34

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ ղեկավար Յանեշ Լենարչիչին (Janez Lenarcic):

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀայաստանԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Երևանը կարևորում է համագործակցությունը գրասենյակի հետ և պատրաստ է շարունակելու սերտ համագործակությունն այդ ուղղությամբ:

Զրույցի ընթացքում արծարծվեց գրասենյակի գործունեությունը ընտրական գործընթացների բարելավման և դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն օգտակար են այդ ոլորտում առաջընթաց գրանցելու համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳի տնօրենի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ չափանիշների բացահայտ խախտում է:

Դիտվել է 1902 անգամ:
Print Friendly

Leave a Reply