Մեքսիկայում 200 մլն թռչուն գրիպի դեմ պատվաստանյութ կստանա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 10:56
Մեքսիկայի 12 նահանգների թռչնաֆաբրիկաներում ավելի քան 200 մլն թռչուն կպատվաստվի գրիպի դեմ: Ֆերմերները դրական են արձագանքել իշխանությունների` գրիպի դեմ պայքարի ջանքերին: Ավելի վաղ Հալիսկո և Գուանահուատո նահանգներում ոչնչացվել էր H7N3 վարակով 3 մլն թռչուն, ինչը մարդու համար վտանգ չի ներկայացնում:
Փետրվարին Մեքսիկայի կառավարությունը ծայրահեղ միջոցներ էր ձեռնարկել թռչնագրիպից խուսափելու համար. մորթվել էր 30 մլն հավ:






Facebook
Tweet This
Email This Post
