Կամչատկայում նկատվում է Շիվելուչ հրաբխի ակտիվության ուժգնացում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 10:43
Այսօր Կամչատկայում, տեղական ժամանակով 09:00-ին Շիվելուչ հրաբխից հզոր` 9 կմ բարձրությամբ մոխրասյան արտանետում է գրանցվել: Մորասյունը մոտակա բնակավայրերի համար վտանգ չի ներկայացնում, սակայն զբոսաշրջիկներին ու մարզիկներին, ովքեր առաջիկա օրերին արշավներ են պլանավորում դեպի Շիվելուչ, փրկարարները խորհուրդ են տալիս պահպանել անվտանգության նորմերը, հրաբխին էլ շատ չմոտենալ, քանի որ արտանետվող գազերի պատճառով օդում դրանց թույլատրելի խտությունը հնարավոր է գերազանցի նորման:






Facebook
Tweet This
Email This Post
