Գյումրիում տնակ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 5, 2013 10:42
Մարտի 4-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Լենինգրադյան փողոցում` շտապօգնության նախկին կայանի մոտ, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.03-ին, մարվել` 21.09-ին:
Այրվել են Ն. Ղազարյանին պատկանող տնակը և գույքը` 40 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
