Փրկարարները հիվանդանոց են տեղափոխել ձյան մեջ արգելափակված հիվանդներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2013 10:41

Մարտի 4-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ ձնաբքի հետևանքով Ապարանի բժշկական կենտրոն մեկնող ավտոմեքենան արգելափակվել է, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարները` «Ուրալ» ամենագնաց ավտոմեքենայով: Նիգավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է, հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1995 թ. ծնված Ռազմիկ և Պետրոս Մար­տիրոս­յան­ներին պատգարակով մոտեցրել են «Ուրալ» ավտոմեքենային և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply