Չեխիայի նախագահին իմպիչմենտ է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 10:33

Չեխական խորհրդարանը պաշտոնից հեռացող նախագահ Վացլավ Կլաուսին իմպիչմենտ է հայտարարել` մեղադրելով պետական դավաճանության մեջ:

Նման հայտարարության առիթ է դարձել Կլաուսի 2013-ի հունվարի 2-ին հայտարարած համաներումը, որի արդյունքում ազատության մեջ կհայտնվեն հազարավոր մեղադրյալներ, կդադարեցվեն տնտեսական ու քրեական խոշոր գործերի հետաքննություններ, որոնցում մասնակցություն ունեն Չեխիայի  բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիմա սահմանադրական դատարանը կորոշի` իսկապես Կլաուսը խախտել է երկրի օրենքը` հայտարարելով աղմկահարույց համաներում: Եթե դատարանն ընդունի, որ Կլաուսին ներկայացված մեղադրանքները հիմնավորված են, ապա նա կզրկվի մանդատից ու նախագահական բոլոր արտոնություններից:

Խորհրդարանի որոշումն իմպիչմենտի վերաբերյալ խորհրդանշական բնույթի է, քանի որ հինգշաբթի Կլաուսն արդեն հեռանալու է պաշտոնից ու  նրա տեղը կզբաղեցնի ընտրություններում հաղթանակ տարած Միլոշ Զեմանը:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply