Բրազիլիայում Էլթոն Ջոնը իր ակնոցների հավաքածուի համար առանձին հյուրանոցային սենյակ է պատվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2013 19:59

Էլթոն Ջոնը ամբողջ աշխարհում հայտնի է ակնոցների մեծ հավաքածուով:
Ըստ բրազիլական Pampulha օրաթերթի՝ Բրազիլիա կատարելիք իր մինի շրջագայության համար երգիչը առանձին հյուրանոցային սենյակ է պատվիրել իր գունավոր ակնոցների հավաքածուի համար:
Երգիչը նաև պահանջել է, որ ակնոցների սենյակի ջերմաստիճանը պահվի կայուն 16C ջերմաստիճանի պայմաններում, իսկ իր համար նախատեսված սենյակները զարդարված լինեն ծաղիկներով:
Ըստ տեղեկությունների՝ նա պահանջել է, որ իր հանդերձանքի սենյակում տեղադրված լինեն չորս հատ երկու մետր բարձրություն ունեցող արմավենիներով ծաղկամաններ և 16 կարմիր ու 16 սպիտակ վարդերով այլ յոթ քառակուսի ծաղկամաններ:
Ներկայումս երգիչը Rocket Man ալբոմի 40-ամյակին նվիրված շրգայությամբ գտնվում է հարավային Ամերիկայում:
Ամեն դեպքում մարտի 9-ին Էլթոն Ջոնի համերգի պատասխանատուն հայտնել է, որ երգիչը այնքան էլ տարօրինակ չէ, ինչքան թվում է, և նրա պահանջմունքները որևէ խնդիր չեն առաջացնում:
Ըստ բրազիլական Rolling Stone ամսագրի երգիչը հայտնել է, որ իր այցի ընթացքում կցանկանար ուտել ավանդական բրազիլական ուտեստներ:
Համերգի տոմսերը արժեն 50-ից մինչև 1,000 դոլար:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply