Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հաագայի …

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 6, 2010 21:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է  Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Նա մեր երկիր է ժամանել` մասնակցելու  մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով  հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. ՙՄեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն և հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում՚ և հավելել. ՙհատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին՚: Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, և առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:

Հանրապետության  Նախագահը և Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու:

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply