Ադրբեջանի Շամքոր շրջանի բնակիչները բողոքում են իշխանությունների խաբեբայությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 22:31

Ադրբեջանի Շամքոր շրջանի մի խումբ բնակիչները փետրվարի 4-ին Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում կազմակերպել են մամլո ասուլիս, որտեղ հայտարարել են իրենց սեփականության իրավունքի ոտնահարման մասին, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Գյուղացիները բողոքում են, որ Շամքորի ջրամբարի շինարարության համար իրենցից խլված հողերի և այլ սեփականության փոխարեն վճարվող փոխհատուցումը չնչին է: Հողերի վաճառված լինելու մասին նրանք իմանում են միայն այն ժամանակ, երբ 2009թ. այդ տարածքում սկսվում են շինարարական աշխատանքներ:
Փոխհատուցում սկսում են վճարել միայն 2010 թ. ամռանը: Ընդ որում 0.1 հեկտար տարածքի համար վճարել են 50 մանաթ, մինչդեռ այդ վայրում հողերի շուկայական գինը կազմում է 500-1200 մանաթ:
Տեղի բնակիչները հայտարարել են, որ իրենք առք ու վաճառքի վերաբերյալ ոչ մի պայմանագիր չեն կնքել: Նրանք կարծում էին, որ պետբյուջեից կհատկացվի բավարար ֆինանսական միջոցներ, սակայն փողը յուրացվել է: Այդ իսկ պատճառով բնակիչները բողոք կներկայացնեն Ադրբեջանի նախագահ Իլհամա Ալիևին`խնդրելով վերականգնել արդարությունը:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply